680 դիտում
14:18 23-04-2020
ԱԻՆ-ը վարակազերծում է իրականացրել Վարդենիսում
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները ապրիլի 22-ին իրականացրել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հիվանդանոցի (3300 քմ մակերեսով), պոլիկլինիկայի (1800 քմ մակերեսով), շտապօգնության 6 մեքենաների, ինչպես նաև կորոնավիրուսի վարակով հաստատված քաղաքացու առանձնատան վարակազերծման աշխատանքներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնագետները պահպանել են անվտանգության բոլոր կանոնները։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հետևողական է վարակազերծման աշխատանքների իրականացման հարցում։
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի 21 ապրիլի, 2020 N 48 որոշման համաձայն՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանվել է հատուկ ռեժիմ՝ արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման։ Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 28-ը, ժամը 23:59-ը։
Նմանատիպ նյութեր
384 դիտում
13:17 16-04-2020
ԱԻՆ Փրկարարները 7016 վարակազերծում են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
508 դիտում
17:54 20-04-2020
ԱԻՆ-ը 5 օրում 2654 անգամ վարակազերծում է կատարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
343 դիտում
17:42 20-09-2024
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերը
463 դիտում
16:33 20-09-2024
Արցախը Հայաստանի մաս առաջին անգամ ճանաչել է Եվրախորհրդարանը՝ 1988 թվականին. Աշոտյան