211652_close_icon
views-count124803 դիտում article-date 10:01 23-04-2020

Հանվում են միջմարզային տեղաշարժի սահմանափակումը, վերացվում են անցակետերը. Պարետի նոր որոշումը

Նոր որոշմամբ (https://www.gov.am/files/docs/4024.pdf) փոփոխություններ և լրացումներ են կատարվել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից: Այսպես, հանվում է [b]միջմարզային տեղաշարժի սահմանափակումը[/b] և[b] վերացվում են անցակետերը[/b]: Փոխարենը՝ ուժերը կենտրոնացվելու են այլ սահմանափակումների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: Առաջնորդվելու ենք նաև առանձին համայնքներում վարակի տարածման ռիսկայնության աստիճանից կախված հատուկ ռեժիմներ սահմանելու տրամաբանությամբ: Պահպանվում են անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ կապված մնացած սահմանափակումները: Հանվել են [b]տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ[/b] ժամանակավոր սահմանափակումները: Մասնավորապես՝ Մշակող արդյունաբերության հատվածում՝ Պոլիգրաֆիական գործունեություն Թունաքիմիկատների և այլ ագրոքիմիական նյութերի արտադրություն Քարի սղոցում, մշակում և հարդարում Մետաղե շինարարական կոնստրուկցիաների արտադրություն Էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրություն Պատրաստի մետաղե արտադրատեսակների, մեքենաների և սարքավորանքի նորոգում Արդյունաբերական մեքենաների և սարքավորանքի տեղադրում Մեծածախ առևտուր, մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում հատվածում՝ Մեծածախ առևտուր վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, բացառությամբ՝ մի քանի ենթատեսակների Գյուղատնտեսական մեքենաների, սարքավորանքի և պահեստամասերի մեծածախ առևտուր Հանքարդյունաբերության, շինարարության և քաղաքացիական շինարարության համար մեքենաների մեծածախ առևտուր Ոչ մասնագիտացված խանութներում մանրածախ առևտրի որոշ տեսակներ Տեղեկատվություն, կապ հատվածում՝ Գրքերի հրատարակություն Հեռուստատեսային ծրագրերի արտադրություն, հետարտադրական գործունեություն և տարածում Անշարժ գույքի հետ կապված գործունեություն հատվածը Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն հատվածում՝ Տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում Վարչարարական և օժանդակ գործունեություն հատվածում՝ Ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն այն ընկերությունների մասով, որոնց գործունեությունը սահմանափակված չէ Սպասարկման այլ ծառայություններ հատվածում՝ Արհեստակցական միությունների գործունեություն Համակարգիչների և կապի սարքավորանքի նորոգում Կենցաղային էլեկտրոնային սարքվածքների նորոգում Կենցաղային սարքերի, տնային այգեգործական գույքի նորոգում Սահմանված են նաև առանձին գործունեության տեսակների դեպքում սանիտարահամաճարակային անվտանգության, ինչպես նաև այլ կանոններ: «Մանածագործվածքի վերջնամշակում», «Հագուստի արտադրություն», «Կոշիկի արտադրություն», «Էլեկտրական սարքավորանքի արտադրություն», «Կահույքի արտադրություն» և «Սպորտային ակումբների գործունեություն» ենթատեսակների, ինչպես նաև այլ առանձին դեպքերի համար կարող է դիտարկվել սահմանափակումներից բացառություն կիրառելու հնարավորությունը: Բացառություն ստանալու դիմում-հայտը կարող եք ներկայացնել առցանց՝ https://covid19.gov.am/hy կայքի միջոցով:

Նմանատիպ նյութեր