211652_close_icon
views-count641 դիտում article-date 14:28 22-04-2020

Էկոնոմիկայի փոխնախարարը հերքում է շուկայում պարարտանյութի դեֆիցիտի առկայության մասին լուրերը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հերքում է այն տեղեկությունները, թե շուկայում առկա է պարարտանյութի դեֆիցիտ։ «[url=https://armenpress.am/arm/news/1013029.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին Խոջոյանն ասաց ապրիլի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսում։ «Կարծիք կա, որ շուկայում առկա է պարարտանյութի դեֆիցիտ։ Պարարտանյութի դեֆիցիտ չկա շուկայում։ Այսօր տեղեկություն ստացա, որ Հայաստանում արդեն առկա է նաև վրացական պարարտանյութ»,- ասաց Խոջոյանը։ Փոխնախարարը նշեց, որ պարարտանյութի մեծածախ գները տատանվում են 7-8 հազար դրամի սահմաններում։

Նմանատիպ նյութեր