4376 դիտում
12:46 21-04-2020
Նախարար Դավիթ Տոնոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի 55-ամյակի առթիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու: Հողի, ազգի համար»,- սրանք Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի խոսքերն են, որոնք մարմնավորում են ոչ միայն նրա հավատամքն ու հերոսաբար ապրած կյանքի խորհուրդը, այլեւ մեր ազատագրական պայքարն ու Արցախյան գոյամարտը հաղթած սերնդի գաղափարախոսությունը:
Թաթուլ Կրպեյանը Արցախյան շարժման ամենավառ դեմքերից էր: ԵՊՀ պատմության ֆալուլտետի ուսանողը առաջիններից մեկն էր, որ անդամագրվեց Արցախը Հայաստանին վերամիավորելու պահանջին, դարձավ «Միացում» կազմակերպության անդամ՝ ուսանողության գաղափարական առաջամարտիկը:
Երբ սկսվեցին սահմանային ընդհարումները, Թաթուլ Կրպեյանի պայքարը շարունակվեց զենքով: Նա ղեկավարեց Գետաշենի ենթաշրջանի զինված ինքնապաշտպանությունը:
Թաթուլ Կրպեյանը զենքը ձեռքին հայրենիքը պաշտպանելուն զուգընթաց պատմություն էր դասավանդում Գետաշենի դպրոցներում, բանաստեղծություններ գրում ու ապրում էր հզոր, արդար ու պաշտպանված Հայաստանի երազանքով:
Թաթուլ Կրպեյանը զոհվեց 1991 թվականի ապրիլի 30-ին, փլուզվող Խորհրդային Միության բանակի եւ Խորհրդային Ադրբեջանի ՆԳՆ կողմից իրագործված տխրահռչակ «Կոլցո» գործողության ժամանակ:
Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը հայոց գալիք սերունդներին թողեց հայրենիքի փրկության նժարին ամենաթանկը դնելու պատգամն ու ազգային միասնության մեծ խորհուրդը: Հերոս-մտավորականի նրա առինքնող կերպարը ոգեշնչելու եւ արիացնելու է հայոց բազում սերունդների:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
53816 դիտում
13:57 10-05-2016
Վանդալիզմ Երևանում. ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգով «թուրքերն են անցել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
10676 դիտում
01:08 21-04-2016
Այսօր Ազգային Հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է:
Այս բաժնից
721 դիտում
18:57 23-01-2025
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանի շինարարների միության անդամների հետ
808 դիտում
18:44 23-01-2025
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի կենդանատեսակները և չափաքանակները
655 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը