211652_close_icon
views-count105176 դիտում article-date 13:03 21-04-2020

Գեղարքունիքի մարզում Porsche Cayenne-ի մեջ հրազենով 36-ամյա տղամարդուն սպանած նրա ազգականը կալանավորվել է. սպանվածը զբաղվում էր ավտոմեքենաների առք ու վաճառքով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 20-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչը դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 32-ամյա Արթուր Կիրակոսյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը և Ա. Կիրակոսյանը դատարանից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ով կասկածվում է Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ՝ 36-ամյա Գեղամ Աբրահամյանին հրազենով սպանելու մեջ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանություն կատարողն ու սպանվածը ազգականներ են, սպանվածը սպանողի քեռու տղայի փեսան էր, նա զբաղվում էր ավտոմեքենաների առք ու վաճառքով։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/17/1152664/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, ապրիլի 17-ին հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին՝ Porsche Cayenne մակնիշի տրանզիտ համարանիշի ավտոմեքենայի մեջ, տղամարդու դի կա։ Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի, ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահան Մարգարյանի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Կարեն Թորոսյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել էին վարորդի՝ Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ՝ 36-ամյա Գեղամ Աբրահամյանի դին։ Դատաբժշկի եզրակացության համաձայն՝ նրա վրա կար հրազենի վնասվածք։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել էին նաև Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազները։ Մինչ տեղում աշխատում էր դատական բժիշկը, Գեղարքունիքի մարզի ոստիկանները՝ մարզի ոստիկանապետ Գ. Հակոբյանի և Ճամբարակի ոստիկանապետ Վ. Մարգարյանի գլխավորությամբ, տաք հետքերով կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներր, նշված սպանությունը կատարելու կասկածանքով որոնել են Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 32-ամյա Արթուր Կիրակոսյանին։ Այնուհետև ոստիկանության օպերատիվ-հետախուզական խմբերին միանում են քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Կ. Թորոսյանի գլխավորությամբ և հայտնաբերել էին կասկածյալ Ա. Կիրակոսյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին նաև հանցագործության գործիք՝ «ՄՌ-155» տիպի որսորդական ողորկափող հրացանը։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մարտիրոսյանի որոշմամբ փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ [b]Սպանության կասկածանքով կալանավորված 32-ամյա Արթուր Կիրակոսյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/048515700158746088511814.jpg[/img] [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր