Արայիկ Հարությունյանը Արցախի տնտեսության համար թռիչքային աճ է կանխատեսում
Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության նախնական արդյունքներով Արցախի նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանը 2021թ. երկրի տնտեսության համար թռիչքային աճ է կանխատեսում։
Այս մասին Ա. Հարությունյանն ասաց այսօր՝ ապրիլի 15-ին, հրավիրված մամուլի ասուլիսում։
«2020 թ. տնտեսական ցուցանիշների առումով, համոզված եմ, որ բացասական չի լինելու, իսկ 2021 թ. լինելու է թռիչքային աճ»,- ասաց Հարությունյանը։
Ապրիլի 14-ին կայացած Արցախի Հանրապետության նախագահահական ընտրությունների երկրորդ փուլի նախնախակ արդյունքներով` 88% ձայնով նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը։ Նախագահի մյուս թեկնածու Մասիս Մայիլյանը ստացել է 12% ձայն։