«Բարսայի» նախկին փոխնախագահ. «Ղեկավարությունից ինչ-որ մեկը ակումբի գանձարանից փող է գողանում
«Բարսելոնայի» նախկին փոխնախագահ Էմիլի Ռուսոն քննադատել է կատալոնական ակումբի ղեկավարությանը:
«Իմ կարծիքով, ինչ-որ մեկը ակումբի գանձարանից փող է գողանում: I3 Ventures ընկերությանը միլիոն եվրո էին վճարել, թեպետ նման ծառայությունների շուկայական արժեքը կազմում է 100 հազար:
«Տեսնես, ո՞վ է: Բնականաբար, ինչ-որ մեկը ղեկավարությունից: Ես չգիտեմ, թե կոնկրետ ով, բայց կասկածներ ունեմ», ասել է Ռուսոն:
Այս տարվա փետրվարին հայտնի էր դարձել, որ «Բարսան» I3 Ventures վճարել էր, որպեսզի վերջինս սոցցանցերում նախագահ Ժոզեպ Բարտոմեուի իմիջի բարձրացման վրա աշխատի և հեղինակազրկի ակումբին առնչվող մարդկանց:
Նախօրեին տեղեկություններ տարածվեցին, որ «Բարսելոնայի» վեց տնօրեններ, այդ թվում՝ Ռուսոն, հրաժարական են տվել ակումբում ճգնաժամի և սոցցանցերում ֆեյք օգտատերերի հետ կապված գործի պատճառով: