3366 դիտում
15:33 23-01-2017
Գամբիայի նախագահի հեռանալուց հետո երկրի պետական գանձարանից 11 մլն դոլար է «անհետացել»
Գամբիայի նախագահ Յահի Ջամմեի հեռացումից հետո ավելի քան 11 մլն դոլար է անհետացել երկրի պետական գանձարանից։ Այդ մասին, ինչպես հայտնում է BBC-ն, տեղեկացրել է գործող նախագահի խորհրդական Ահմադ Ֆեթհին։
«Գանձարանը փաստացիորեն դատարկ է։ Դա հաստատել են Գամբիայի ֆինանսների նախարարության ու կենտրոնական բանկի մասնագետները»,-նշել է նա։
Վերջինիս խոսքով՝ վերջին 2 շաբաթվա ընթացքում նախկին նախագահ Ջամմեն երկրից դուրս է բերել 11 մլն դոլարից ավելի գումար։
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին երկիրը շուրջ 20 տարի ղեկավարած Ջամմեն վերջապես հանձնեց իշխանությունը Ադամե Բերրոուին, ով հաղթել էր նախագահական ընտրություններում։ Ականատեսների վկայությամբ՝ բեռնատար օդանավը, որով հեռացել է Ջամմեն, բարձված է եղել շքեղ ավտոմեքենաներով։ Որոշ տվյալներով՝ նա այժմ գտնվում է Հասարակածային Գվինեայում, սակայն իշխանությունները տեղեկությունը չեն հաստատում։
Նմանատիպ նյութեր
10425 դիտում
09:59 25-04-2017
«Ռազբորկաներ» ՀՀԿ-ում. կուսակցական գանձարանից անիմաստ փողեր են ծախսվել. «Չորրորդ իշխանություն»
1169 դիտում
19:35 10-04-2020
«Բարսայի» նախկին փոխնախագահ. «Ղեկավարությունից ինչ-որ մեկը ակումբի գանձարանից փող է գողանում
1040 դիտում
09:58 22-06-2015
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն կշարունակեն դիմակայել Ռուսաստանին նույնիսկ Պուտինի հեռանալուց հետո. Պենտագոնի ղեկավար
Այս բաժնից
1240 դիտում
23:48 22-12-2024
Մոլդովան հունվարից դոլարի փոխարեն եվրո կօգտագործի
1153 դիտում
23:04 22-12-2024
Թրամփը Պուտինի հետ հանդիպմանն է սպասում
1663 դիտում
21:07 22-12-2024
Խաղադրույքները երբեք այսքան բարձր չեն եղել. Հայաստանը կարևոր ջրբաժանում է. Վարդան Օսկանյան