ՊՆ 5-րդ զորամիավորումում ամփոփվել են 2020 թ. առաջին եռամսյակում զորամիավորման և ենթակա զորամասերի կատարած աշխատանքները
Ապրիլի 9-ին 5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Անդրանիկ Փիլոյանի ղեկավարությամբ ամփոփվել են 2020թ. առաջին եռամսյակի ընթացքում զորամիավորման և ենթակա զորամասերի կատարած աշխատանքները։
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Քննարկվել են զորամասերում առկա իրավիճակը և առօրյա ծառայության կազմակերպման հետ կապված հարցեր, զորամասերի հրամանատարներին տրվել են ցուցումներ առաջիկա աշխատանքների իրականացման վերաբերյալ։