211652_close_icon
views-count980 դիտում article-date 21:24 09-04-2020

Ռիվալդո. Չեմ կարող պատկերացնել Մեսիին այլ եվրոպական ակումբում

«Բարսելոնայի» նախկին խաղացող Ռիվալդոն վստահություն է հայտնել, որ հարձակվող Լիոնել Մեսին չի տեղափոխվի եվրոպական այլ ակումբ: «Չեմ հավատում, որ Մեսին «Բարսայից» կտեղափոխվի եվրոպական այլ ակումբ: Նա Իսպանիան լքելու պատճառ չունի, բայց եթե նման բան լինի, ապա միայն չինական կամ ամերիկյան որևէ ակումբի համար: Բայց դա տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ նա դադարի եղանակ ստեղծել «Բարսայում»: «Ինտեր» տեղափոխվելը նրա համար կարող է ֆինանսապես շահավետ լինել, բայց չեմ կարծում, որ դա նրան համոզելու համար բավարար է: Իհարկե, «Ինտերը» եվրոպական թոփ-ակումբ է, որտեղ ժամանակին մեծագույն խաղացողներ են եղել, որը մեծ տիտղոսներ է նվաճել, բայց միևնույն է, չեմ կարող Մեսիին պատկերացնել այլ ակումբում, երբ նա դեռ գերազանց է հանդես գալիս «Բարսայում»: Իմ կարծիքով, Մեսին կարիերան պետք է ավարտի Եվրոպայում՝ խաղալով միայն մեկ ակումբում», ասել է Ռիվալդոն:

Նմանատիպ նյութեր