1217 դիտում
21:24 09-04-2020
Ռիվալդո. Չեմ կարող պատկերացնել Մեսիին այլ եվրոպական ակումբում
«Բարսելոնայի» նախկին խաղացող Ռիվալդոն վստահություն է հայտնել, որ հարձակվող Լիոնել Մեսին չի տեղափոխվի եվրոպական այլ ակումբ:
«Չեմ հավատում, որ Մեսին «Բարսայից» կտեղափոխվի եվրոպական այլ ակումբ: Նա Իսպանիան լքելու պատճառ չունի, բայց եթե նման բան լինի, ապա միայն չինական կամ ամերիկյան որևէ ակումբի համար: Բայց դա տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ նա դադարի եղանակ ստեղծել «Բարսայում»:
«Ինտեր» տեղափոխվելը նրա համար կարող է ֆինանսապես շահավետ լինել, բայց չեմ կարծում, որ դա նրան համոզելու համար բավարար է: Իհարկե, «Ինտերը» եվրոպական թոփ-ակումբ է, որտեղ ժամանակին մեծագույն խաղացողներ են եղել, որը մեծ տիտղոսներ է նվաճել, բայց միևնույն է, չեմ կարող Մեսիին պատկերացնել այլ ակումբում, երբ նա դեռ գերազանց է հանդես գալիս «Բարսայում»:
Իմ կարծիքով, Մեսին կարիերան պետք է ավարտի Եվրոպայում՝ խաղալով միայն մեկ ակումբում», ասել է Ռիվալդոն:
Նմանատիպ նյութեր
10348 դիտում
22:24 23-12-2019
Արմեն Մելիքբեկյան. Չեմ կարող պատկերացնել մի մարզչի, ով Մխիթարյանին չի հրավիրի հավաքական. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1963 դիտում
19:24 02-07-2022
Չեմ ուզում պատկերացնել, թե հետո ինչ է սպասվում. Արմեն Հայրապետյան
Այս բաժնից
2320 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2983 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2494 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում