546 դիտում
17:52 08-04-2020
Վրաստանը հրապարակել է երկրի տարածքով բեռնատարների տեղաշարժի կանոնակարգման վերաբերյալ ուղեցույց. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Վրաստանը հրապարակել է երկրի տարածքով բեռնատարների տեղաշարժի կանոնակարգման վերաբերյալ ուղեցույց, որը ներկայացնում ենք ստորև: ՊԵԿ-ը հորդորում է Հայաստանից Վրաստան մուտք գործող բեռնատարների վարորդներին հետևել նշված կանոններին: Տեղեկատվական հոլովակը կարող եք դիտել այստեղ:
[b]Օտար երկրում գրանցված բեռնատար ավտոմեքենայի տեղաշարժը Վրաստանի տարածքում պետք է իրականացվի հետևյալ պայմանների պահպանմամբ.[/b]
Մաքսային անցակետում ընթացակարգերն ավարտելուց հետո, մինչև նշանակման վայր պետք է տեղափոխվի առանց կանգ առնելու (կանգ առնել կարելի է միայն հատուկ կազմակերպված տարածքներում (STOP POINT), քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության պոլիս ձեռք բերելու կետերում և մաքսային անցակետում տեղակայված ավտոմեքենաների կայանատեղերում):
STOP POINT- ներում վարորդն իրավունք ունի լրացնել վառելիքի պաշարը, ձեռք բերել ճանապարհից օգտվելու քարտ, իրեն կարգի բերել և ձեռք բերել անձնական օգտագործման իրեր/սննդամթերք:
Ստեղծված դժվարությունների դեպքում (տրանսպորտային միջոցների անսարքություն, առողջության վատթարացում և այլն) վարորդը պետք է կապ հաստատի համապատասխան ծառայությունների հետ և մինչև նրանց ժամանելը պետք է մնա ավտոմեքենայի սրահում: Այդ նպատակների համար պետք է զանգահարի Ներքին գործերի նախարարության անհետաձգելի օգնության և արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի հեռախոսահամարին` 112:
Բեռնատար ավտոմեքենան պետք է լքի Վրաստանի տարածքը.
Տարանցիկ տեղափոխվելիս (բացի «Կազբեգի» սահմանային անցակետից կամ «Կազբեգիի» ուղղությամբ տեղաշարժումից)` երկիր մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում:
Այլ դեպքերում (ներառյալ «Կազբեգի» սահմանային անցակետից կամ «Կազբեգիի» ուղղությամբ տարանցիկ տեղաշարժվելը)` երկիր մուտք գործելուց հետո 48 ժամվա ընթացքում:
Երաշխավորվում է, որ ֆինանսական վճարումը կատարվի անկանխիկ վճարումով (առցանց գնումներ, պլաստիկ քարտ և այլն), և օգտագործվեն անձնական պաշտպանիչ միջոցներ (բժշկական դիմակ, ձեռնոց և այլն):
Որպես հատուկ կազմակերպված տարածքներ (STOP POINT) են սահմանված.
Ուրբնիսի` Քարելիի շրջան, գյուղ Ուրբնիսի, կադաստրի ծածկագիր` 68.16.45.054:
Թերջոլա` Թերջոլայի շրջան, գյուղ Սիքթարվա, կադաստրային ծածկագիր` 33.08.38.224:
Գորի`Գորիի շրջան, գյուղ Տինիսխիդի, կադաստրային ծածկագիր`66.44.02.033:
Զեստափոնի` Զեստափոնիի շրջան, գյուղ Արգվեթա, կադաստրային ծածկագիր`32.03.34.211:
[b]Ծանոթություն[/b].
Տեղաշարժման ժամկետների մեջ չեն նախատեսվում մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ և մաքսային ձևակերպումների կետերի մոտ կազմակերպված ավտոկայանատեղիներում կանգնելու ժամանակահատվածները:
Վերոհիշյալ կանոնների խախտման համար (բացի երաշխավորությունները չկատարելուց, կամ այն դեպքից, երբ եղանակային պայմանները կամ այլ արտաքին գործոններ դժվարացնում և (կամ) անհնարին են դարձնում սահմանված պայմանների կատարումը) ավտոտրանսպորտային միջոցի վարորդը տուգանվում է 3 000 լարիով: Ինչպես նաև, եթե խախտումը կապված է տեղաշարժման ժամկետների հետ, ապա տրանսպորտային միջոցը պետք է անհապաղ լքի Վրաստանի տարածքը, հակառակ դեպքում վարորդը կտեղափոխվի 14-օրյա կարանտին, և տրանսպորտային միջոցը կտեղափոխվի տուգանային հրապարակ:
Նմանատիպ նյութեր
319 դիտում
20:26 03-04-2020
Վրաստանը հրապարակել է բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ ուղեցույց
630 դիտում
16:41 03-08-2022
Կտպագրվի Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքում կառուցապատման կանոնակարգման ուղեցույց
Այս բաժնից
550 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
643 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է