211652_close_icon
views-count817 դիտում article-date 12:25 08-04-2020

«Արդարություն» կուսակցությունը վճռակամ է՝ արդարացնելու յուրաքանչյուր արցախցու սպասումները. հայտարարություն

Հիմք ընդունելով 2020 թվականի մարտի 31-ին Արցախի համապետական ընտրությունների արդյունքները՝ Արցախի «Արդարություն» կուսակցությունը հարգում է Արցախի բոլոր քաղաքացիների կատարած ընտրությունը եւ վճռակամ է արդարացնելու յուրաքանչյուր արցախցու սպասումները մեր քաղաքական եւ արդեն խորհրդարանական ուժից։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել «Արդարություն» կուսակցությունը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի «Արդարություն» կուսակցությունը շնորհակալություն է հայտնում յուրաքանչյուրիդ մեր քաղաքական թիմին վստահելու համար: Արցախի <<Արդարություն>> կուսակցությունը կրկին անգամ վստահեցնում է, որ հետամուտ է լինելու նախընտրական իր բոլոր ծրագրային թեզերին եւ համատեղ ջանքերով Արցախը դարձնելու է կայուն, անվտանգ եւ առավել ինքնաբավ։ Հիմք ընդունելով 2020 թվականի մարտի 31-ին Արցախի համապետական ընտրությունների արդյունքները՝ Արցախի «Արդարություն» կուսակցությունը հարգում է Արցախի բոլոր քաղաքացիների կատարած ընտրությունը եւ վճռակամ է արդարացնելու յուրաքանչյուր արցախցու սպասումները մեր քաղաքական եւ արդեն խորհրդարանական ուժից»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր