211652_close_icon
views-count864 դիտում article-date 18:24 07-04-2020

Շրջակա միջավայրի նախարարույթյունը ցանկանում է խստացնել Սևանա լճում ձկնորսությունը

Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է նոր նախագիծ, որի նպատակն է կանոնակարգել Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։ Դրանով առաջարկվում է արդյունագործական ձկնորսության նպատակով Սևանա լիճ լողամիջոցների մուտքն ու ելքն իրականացնել միմիայն նախագծում նշված 17 տեղամասերից։ Նախագծի որոշ մանրամասներ, որոնք հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, ներկայացնում ենք ստորև. «Նոր նախագծի միջոցով նախարարությունը կսահմանի ձկան որսի վերահսկողության նոր գործիքներ, որոնք թույլ կտան արդյունավետ պայքարել ապօրինի ձկնորսության դեմ և գործուն քայլեր ձեռնարկել Սևանի ձկնապաշարների վերականգնման ուղղությամբ։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված նախագծի համաձայն․ 1. Արգելվում է Սևանա լճում արդյունագործական որսը բոլոր ձկնատեսակների վրա, բացի սիգից և կարասից։ 2. Սիգ ձկնատեսակի որսն իրականացվում է Մեծ Սևանի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։ Ձկնորսության համար թույլատրելի քաշ է սահմանվում ոչ պակաս, քան 500 գրամը 3. Որսն արգելվում է իրականացնել ձկների ձվադրման շրջանում (դեկտեմբերից-հունվար) 4. Ձկների արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի): 5. Սևանա լճում ձկների արդյունագործական որսն իրականացվում է օրվա լուսային ժամերին։ Նախագծով արգելքը տարածվում է միայն արդյունագործական ձկնորսության նպատակով լիճ մուտք գործող լողամիջոցներին։ Հավելենք նաև, որ ներկայում տեղի ունեցող ապօրինի ձկնորսության ծավալներն ու դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերլուծության և արդյունագործական ձկնորսության կազմակերպման գործող կարգի անկատարության արդյունքում առաջ են եկել մի շարք հարցեր, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն։ Այս է պատճառը, որ շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների կայուն օգտագործում» պիլոտային ծրագիրը՝ հիմք ընդունելով Կառավարության 2019թ. նոյեմբերի 21-ի «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահ-պանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» որոշումը։ Նախագծին այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ e-draft.am առցանց հարթակում՝ հետևյալ [url=https://www.e-draft.am/projects/2390/about?fbclid=IwAR1QY0VUpdcZ1kkI0vaM1iXezQC1G61kywxEWMbzF3-acN2KRLDPAjSp-OI]հղմամբ[/url]»։

Նմանատիպ նյութեր