2466 դիտում
09:39 07-04-2020
Արմեն Սարգսյանի որոշումը, օրենքի բացն ու ՍԴ-ի կոպիտ պատասխանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ապրիլի 3-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Արմեն Հայկյանցին ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին որոշումը խորը պատմություն ունի։ Բանն այն է, որ ՀՀ նախագահի համար ԲԴԽ անդամի ԺՊ նշանակելը բավականին բարդ է եղել, անգամ բանը հասել է այնտեղ, որ Սահմանադրական դատարանը նախագահին բավականին կոպիտ պատասխան է տվել:
Ինչպես հայտնի է, դեռևս 2019 թվականից ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի փնտրտուքի մեջ է, և բանը հասավ այնտեղ, որ 2019 թվականի նոյեմբերին 4-ին «Իմ քայլը» խմբակցությունը գրություն ուղարկեց նախագահական` խնդրելով ԲԴԽ անդամի ժամականավոր պաշտոնակատար նշանակել որևէ մեկին: Եվ, ահա, այստեղ էլ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտնվել է բարդ իրավիճակում:
Բանն այն է, որ ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հարցով «Դատական օրենսգրքում» բաց կա, և չկան չափորոշիչներ, թե ինչքան ժամանակով կարող է թեկնածուն ժամանակավոր անդամի դեր կատարել, և, ամենակարևորը, ով կարող է լինել ԲԴԽ անդամ. արդյոք, օրինակ, ՀՀ նախագահի վարորդն է՞լ կարող էր նշանակվել ԲԴԽ ԺԱ: Ահա այս բացերը հաշվի առնելով՝ Արմեն Սարգսյանը դիմել է ՍԴ։ Սակայն երկրի թիվ մեկ դատարանը նախագահին բավականին կոշտ եզրահանգումներ է հղել` հորդորելով գնալ և կատարել նախագահի պարտականությունները: Եվ, ահա, Արմեն Սարգսյանն էլ, այլ ելք չունենալով, որոշում է կայացրել և Արմեն Հայկյանցին նշանակել է ԲԴԽ ժամանակավոր անդամ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
970 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1186 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը