211652_close_icon
views-count91207 դիտում article-date 09:56 06-04-2020

Դուք մեզ համար Մեծ հայ եք ու Մեծատառով մարդ, Ձեր որդուն ու նրա զինակից ընկերներին, ովքեր Արցախում առաջնագիծն են պահում, ցանկանում ենք բարի ծառայություն. Գավառի մանկատան սաների շնորհավորանքը՝ գնդապետ Գուրգեն Գրիգորյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գավառի մանկատան սաների և կոլեկտիվի անունից սրտանց շնորհավորում ենք Ձեզ` ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Դուք Ձեր բարի, աստվածահաճո կեցվածքով և գործունեությամբ արժանի եք առավելագույնին: Մեր շա´տ սիրելի և հարազատ հրամանատար, մաղթում ենք Ձեզ և Ձեր ընտանիքին անսահման երջանկություն և բարօրություն, Ձեր կոլեկտիվին, ոստիկաններին՝ խաղաղություն և անփորձանք ծառայություն: Դուք Ձեր աշխատասիրությամբ, բարությամբ, պարկեշտությամբ և երկրի նկատմամբ ունեցած նվիրումով լավագույն օրինակն եք մեր սերունդներին: Մենք՝ մանկատան սաներս, նաև Ձեր որդուն, ով ծառայում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում և իր զինակից ընկերների հետ առաջնագիծն է պահում, ցանկանում ենք նրան և բոլոր զինվորներին բարի և անփորձանք ծառայություն, նրանց շնորհիվ մեր սահմաններն անառիկ են։ Թող Աստված պահապան լինի բոլոր զինվորներին, նրանց ծողներին, բոլոր սպաներին ու նրանց ընտանիքի անդամներին։ [b]ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏԱՆ ՍԱՆԵՐ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր