Գավառի մանկատան սաների շնորհավորանքը՝ ոստիկանության գնդապետ Գուրգեն Գրիգորյանին. «Դուք մեզ համար Մեծ հայ եք ու Մեծատառով Մարդ»
Գավառի մանկատան սաների և կոլեկտիվի անունից սրտանց շնորհավորում ենք Ձեզ` ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
Առիթից օգտվելով` միաժամանակ շնորհավորում ենք «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվելու համար:
Դուք Ձեր բարի, աստվածահաճո կեցվածքով և գործունեությամբ արժանի եք առավելագույնին: Շնորհակալություն Հայաստանի Հանրապետության նախագահին և ՀՀ ոստիկանապետին՝ Ձեր աշխատանքը ըստ արժանվույն գնահատելու համար:
Մեր շա´տ սիրելի և հարազատ հրամանատար, մաղթում ենք Ձեզ և Ձեր ընտանիքին անսահման երջանկություն և բարօրություն, Ձեր կոլեկտիվին, ոստիկաններին՝ խաղաղություն և անփորձանք ծառայություն:
Դուք Ձեր աշխատասիրությամբ, բարությամբ, պարկեշտությամբ և երկրի նկատմամբ ունեցած նվիրումով լավագույն օրինակն եք մեր սերունդներին:
[b]ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏԱՆ ՍԱՆԵՐ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ
[/b]