211652_close_icon
views-count20295 դիտում article-date 12:55 06-04-2016

Գավառի մանկատան երեխաների և աշխատակազմի շնորհավորանքը՝ Ոստիկանության 1033 զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանին՝ հոբելյանի կապակցությամբ

ՀՀ Ոստիկանության 1033 զորամասի հրամանատար, գնդապետ Գուրգեն Գրիգորյանին Մեր շատ սիրելի և հարգելի հրամանատար: Գավառի մանկատան երեխաների և աշխատակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ՝ հոբելյանի կապակցությամբ, մաղթում քաջ առողջություն, երջանկություն և մեծագույն հաջողություններ՝ Ձեզ և Ձեր ընտանիքին: Մենք բոլորս հավատում ենք Ձեզ և Ձեր անձնակազմի անսասան ուժին, հավատում, որ Ձեր ուժերի առավելագույնի չափով կանեք ամեն ինչ՝ մեր երկրի խաղաղությունը, կայունությունն ու բարօրությունն ապահովելու, մեր երեխաների ապագան երջանիկ և արժանապատիվ դարձնելու համար: Մաղթում ենք Ձեզ բոլորիդ հոգու տոկունություն և ամրություն: Հարգանքով՝ Գավառի մանկատան տնօրեն՝ Նիկոլայ Նալբանդյան [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ևս միանում է շնորհավորանքին և մաղթում գնդապետ Գ. Գրիգորյանին անսպառ էներգիա, երկար տարիների կյանք և նորանոր ձեռքբերումներ: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր