Արտավազդ Սահակյան. Վստահ եմ, որ մենք հաղթահարելու ենք այս արհավիրքը միասնաբար
                        Հայտնի բժիշկ, վիրաբույժ Արտավազդ Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի հայրենակիցներ, նորից եմ դիմում ձեզ!!!
Մամուլը լի է հակասական և սադրիչ հոդվածներով, ինչը կարող է ավելի խորացնել ընդհանուր ճգնաժամը և խուճապը։ 
Խնդրում եմ ղեկավարվել միայն պարետի և ԱՆ ուղեցույցերով և սահմանափակել զբոսանքներն ու երեխաների բակային խաղերը։ Իրավիճակը դեռ վերահսկելի է և մեր սանիտարահիգիենիկ կարգապահությունից է կախված մեր ապագան։
Վստահ եմ, որ մենք հաղթահարելու ենք այս արհավիրքը միասնաբար»:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


