2138 դիտում
14:17 24-07-2021
Այս արհավիրքը կանգնեցնել է պետք. Նաիրա Զոհրաբյանն իրավապաշտպան գործունեություն է սկսում
Շարունակելու եմ մնալ առաջնագծում, և համախոհներիս ու գործընկերներիս հետ միասին սկսում ենք «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության գործունեությունը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ասել եմ, որ շարունակելու եմ մնալ առաջնագծում, և համախոհներիս ու գործընկերներիս հետ միասին սկսում ենք «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության գործունեությունը։
Մեր օրակարգը մեծ է՝ մարդու իրավունք, բնականաբար՝ նաև ռազմագերիների, անհետ կորածների խնդիրներ, քաղաքական մոնիթորինգ, ժողովրդավարութան և անվտանգության հարցեր։ Քաղաքական նախապատվություն և կամ ինչ-որ մեկի քաղաքական շահի սպասարկում չկա ու չի լինելու։
Մեր մշտադիտարկման թիրախում լինելու է թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը։
Կա՛ և լինելու է մեկ օրակարգ ու մեկ շահ՝ Հայաստանի ու քաղաքացու օրակարգն ու շահը։
Այո, բարդ է լինելու այս համատարած աբսուրդի ու ֆալշի, պոպուլիզմի ու ստի, հանրային մեծ դեպրեսիայի ու հիասթափության մեջ լինել լսելի։
Բայց մենք փորձելու ենք։ Փորձելու ենք, որովհետև այս ընտրությունները ոչ միայն չլուծեցին երկրի համակարգային խնդիրները, այլև կոսմետիկ սվաղի տակ փակելով՝ խորացրեցին ազատ անկման անկյունը։
Փորձելու ենք, որովհետև ամեն ինչ շատ ու շատ պարզ է՝ այս արհավիրքը կանգնեցնել է պետք։
Հունիսի 20-ի ընտրությամբ թիվ մեկ այդ հարցը չլուծվեց, որովհետև ո՛չ իշխանությունը և ո՛չ էլ ընդդիմությունը իրենց առջև նման խնդիր, պարզվեց, չէին էլ դրել»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1585 դիտում
15:43 03-09-2015
Նաիրա Զոհրաբյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպան Իոանիս Տայիսին
2697 դիտում
13:18 21-06-2017
ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում ակնկալվում է Պեդրո Ագրամունտի իմպիչմենթը. Նաիրա Զոհրաբյանն
7136 դիտում
16:14 02-08-2018
Երևանի քաղաքապետի ԲՀԿ թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է, իսկ Արարատ Զուրաբյանը կգլխավորի ՀՀՇ ցուցակը. Tert.am
Այս բաժնից
877 դիտում
20:20 29-01-2025
«Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկը» համարվել է լուծարված, իսկ նրա գործունեությունը` դադարած. ԿԲ
910 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել