211652_close_icon
views-count229899 դիտում article-date 17:51 04-04-2020

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. «Արև Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի էլեկտրամոնտաժողը 10 հազ. վոլտ հզորության էլեկտրասյան վրա աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել ու մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղից դեպի Քանաքեռավան գյուղ տանող ճանապարհահատվածում բարձրավոլտ (10 հազ. վոլտ հզորությամբ) էլեկտրասյան վրա տղամարդ է հոսանքահարվել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը՝ նրան ցած իջեցնելու համար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները մեծ դժվարությամբ Զովունի գյուղի 2-րդ փողոցի 2 տան դիմաց գտնվող էլեկտրասյան վրայից իջեցրել են հոսանքահարված քաղաքացուն, ով շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Սակայն ըստ դեպքի վայրում հավաքվածների, նա մինչ հիվանդանոց տեղափոխվելն է մահացել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Իգիթ Հակոբյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Նահապետյանի և համայնքայիյն ոստիկանության բաժանմունքի պետ Վահե Հարությունյանի գլխավորությամբ: Ոստիկանների այսքան մեծ խմբերի ժամանման պատճառը եղել է այն, որպեսզի մահացածի հարազատներն ու ընկերները չմտնեն էլեկտրաենթակայան՝ վտանգի ենթարկելով իրենց կյանքը: Ոստիկանները պարզել են, որ մահացածը Զովունի գյուղի բնակիչ, 54-ամյա Վալերիկ Բաղդասարյանն էր: Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտակյքի մարզային քննչական վարչության Նաիրիի բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սամվել Քոլոյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկութուններով, մահացածը աշխատում էր «Արև Քոնսթրաքշն» ՓԲԸ-ում, որպես էլեկտրամոնտաժող և դեպքի վայր են ժամանել նաև նշված ՓԲԸ-ի ներկայացուցիչները: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր