211652_close_icon

Նախագահի հրամանագրով՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել

views-count1104 դիտում article-date 16:42 03-04-2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Արմեն Հայկյանցը նշանակվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 138-րդ հոդվածը և հաշվի առնելով Սահմանադրական դատարանի 2020 թվականի մարտի 31-ի ՍԴՈ-1518 որոշումը. Արմեն ՀԱՅԿՅԱՆՑԻՆ նշանակել Բարձրագույն դատական խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատար»,-ասված է նախագահի հրամանագրում:

Նմանատիպ նյութեր