25670 դիտում
22:41 30-03-2020
Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը կայուն ծանր է, նրան տեղափոխում են Երևան. խոսնակ
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ֆեսբուքի» իր էջում գրառել է, որ Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։
Նա նաև տեղեկացրել է, որ Երեխան այս պահին տեղափոխվում է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ հրազենային վնասվածքը ստացել է կրծքավանդակի շրջանում։
[url=https://shamshyan.com/hy/article/2020/03/30/1151211/]Հիշեցնենք[/url], որ այսօր՝ 19:40-ի սահմաններում Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում ադրբեջանական զինված ուժերի կրակոցից երեխա էր վիրավորում ստացել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3963 դիտում
17:40 16-07-2020
Վիրավորում ստացած Չինարի գյուղի բնակչի վիճակը գնահատվում է կայուն ծանր. ԱՆ խոսնակ
Այս բաժնից
385 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
508 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
943 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը