9033 դիտում
15:37 28-03-2020
Քաղաքացին տեղաշարժման թերթիկը պետք է լրացնի անգամ տան կողքին գտնվող խանութ գնալիս․ փոխոստիկանապետ
ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության շրջանակներում ազատ տեղաշարժի սահմանափակումների օրերին տնից դուրս գալու ցանկացած դեպքում քաղաքացիները պարտադիր պետք է լրացնեն տեղաշարժման թերթիկը՝ պատասխանատվության զգացումը բարձրացնելու համար։
«[url=https://armenpress.am/arm/news/1010386.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հիշեցրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը՝ անդրադառնալով քաղաքացիների կողմից հնչող մտահոգություններին, արդյոք տան հարևանությամբ գտնվող խանութ գնալիս պետք է ունենան տեղաշարժման թերթիկ, թե ոչ։
«Այդ թերթիկը քաղաքացիները պետք է պարտադիր լրացնեն տնից դուրս գալիս, անկախ նրանից գնում են իրենց տան կողքին գտնվող խանութ, թե ավելի հեռու գտնվող այլ վայր։ Տեղաշարժման թերթիկն ամեն անգամ լրացնելով մարդը կսկսի հասկանալ, թե ինչ է պատասխանատվության զգացումը։ Այդ ամենն այս գործընթացում օբյեկտիվություն կմտցնի»,- նշեց Մհրյանը։
Հայաստանում մարտի 28-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 372 է: Թեստերից 2172-ը բացասական արդյունք է տվել: Մարտի 26-ին արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդի մահվան առաջին դեպքը։ Հայաստանում մարտի 27-ին ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 28 քաղաքացի։
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:
Նմանատիպ նյութեր
11503 դիտում
21:49 24-06-2017
Ալ Կապոնեի՝ «Ալկատրասում» գրած «Հումորեսկ» երգի նոտագրված թերթիկը 20.000 դոլարով աճուրդի է հանվել
3999 դիտում
14:08 23-09-2018
Իրազեկում․ քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով
Այս բաժնից
1363 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
964 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար