211652_close_icon

Եկամուտների հայտարարագիր է ներկայացրել մոտ 92 հազար քաղաքացի․նրանք, որոնք չեն լրացնի, կտուգանվեն՝ ըստ օրենսդրության

views-count835 դիտում article-date 20:00 11-09-2025
Հայաստանում մինչ այս պահը եկամուտների հայտարարագիր է ներկայացրել մոտ 92 հազար քաղաքացի՝ ակնկալվող քանակի մոտ 15 տոկոսը:

Այս մասին ԱԺ նիստում հայտնեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին:

«Այս պահի դրությամբ հայտարարագիր է լրացրել մոտ 92 հազար քաղաքացի, այսինքն՝ մոտ 15 տոկոսն այն քանակի, որն ակնկալվում է մինչև նոյեմբերի 1–ը»,–ասաց Հակոբյանը:

Նրանք, որոնք չեն լրացնի, կտուգանվեն՝ ըստ օրենսդրության: Սկզբում կտրվի նախազգուշացում, ապա տուգանք, դրանից հետո տուգանքը երկու անգամ բարձրացվում է:

Հայաստանում աշխատող քաղաքացիներն իրենց եկամուտների վերաբերյալ հայտարարագիր պետք է ներկայացրեց մինչև նոյեմբերի 1–ը:

Նմանատիպ նյութեր