13239 դիտում
15:26 28-03-2020
Ոստիկաններին ցուցում է տրվել, տեղաշարժման թերթիկը և անձնագիրն ստուգելիս չվերցնեն փաստաթղթերը, այլ խնդրեն, որ քաղաքացիներն իրենք ցույց տան դրանք. պարետ
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում տեղեկացնում է, որ անմիջական շփումների միջոցով կորոնավիրուսի վարակի տարածում կանխարգելելու նպատակով քաղաքացիներն իրենք ոստիկաններին ցույց կտան տեղաշարժման թերթիկը և անձնագիրը: Գրառման մեջ ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Անմիջական շփումների բացառման և վարակի կանխարգելման նպատակով Ոստիկանությանը ցուցում է տրվել, որպեսզի մեր քաղաքացիների տեղաշարժման թերթիկը և անձնագիրը/նույնականացման քարտը ստուգելիս չվերցնեն փաստաթղթերը, այլ խնդրեն որ քաղաքացիներն իրենք ցույց տան դրանք:
Ասեմ նաև, որ ստեղծել ենք տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը, որը հասանելի է հղումով: Ձեր տվյալները այնտեղ լրացնելուց հետո կգեներացվի հատուկ էլեկտրոնային փաստաթուղթ (այն հնարավոր չի լինի խմբագրել), որից էլ ստուգման նպատակով մոտեցած ոստիկանը կստանա անհրաժեշտ տեղեկատվությունը:
Բացի AC19.am կայքի ստեղծած հնարավորությունից՝ կարող եք օգտվել նաև մեր ՏՏ ընկերությունների կողմից ստեղծված էլեկտրոնային հավելվածներից, եթե դրանք համապատասխանում են անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ որոշմանը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9030 դիտում
15:37 28-03-2020
Քաղաքացին տեղաշարժման թերթիկը պետք է լրացնի անգամ տան կողքին գտնվող խանութ գնալիս․ փոխոստիկանապետ
Այս բաժնից
5335 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի
916 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը