211652_close_icon
views-count1365 դիտում article-date 12:54 27-03-2020

ՀԿԵ-ն շարունակում է Երևան-Գյումրի էլեկտրագնացքների շահագործումը

Հարավկովկասյան երկաթուղին շարունակում է Երևանի- Գյումրի միջքաղաքային էլեկտրագնացքների շահագործումը՝ բացի արագընթաց գնացքներից: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀԿԵ մամուլի հետ կապրի պատասխանատու Ռուբեն Գրձելյանը։ «Սովորական գրաֆիկով գործում են Երևան-Գյումրի-Երևան, Գյումրի-Երևան-Գյումրի, Երևան-Երասխ-Երևան, Երևան-Արաքս-Երևան էլեկտրագնացքները: Բավականին աշխույժ է այս օրերին վաղ գարնան գյուղմթերքի առաքումը Արարատյան դաշտավայրից դեպի Երևան՝ Երասխի և Արաքսի ուղղություններով։ Ավելացնեմ, որ այսօրվա ավտոմոբիլային տեղաշարժի սահմանափակումների ներքո երկաթուղային տրանսպորտը մնում է դյուրին և հարմար, կարևորը՝ ավելի անվտանգ, գուցե և միակ հնարավոր տարբերակը տեղաշարժվելու բնակավայրերի միջև»,- գրել է Գրձելյանը։

Նմանատիպ նյութեր