1682 դիտում
19:15 24-03-2020
Քարագերն այն մասին, թե ինչու «Լիվերպուլը» 2000-ականներին հաջողության չէր հասնում
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Քարագերը անդրադարձել է այն հարցին, թե ինչու թիմը Անգլիայում 2000-ականներին մեծ հաջողությունների չէր հասնում:
«Ես կարծում եմ, որ մենք ծախսում ենք նույնքան, որքան՝ «Արսենալը»: Սակայն Ժերար Ուլյեյի և Արսեն Վենգերի միջև մեծ տարբերություն կար: Թեպետ ես խոնարհվում եմ Ուլյեյի առջև, սակայն Վենգերը տրանսֆերային շուկայի հանճար էր:
Մենք Էմիլ Հեսկիին ձեռք բերեցինք 11 միլիոն ֆունտով, իսկ Վենգերը 11 միլիոն ֆունտով ձեռք բերեց Թիերի Անրիին: Եթե մենք 6 միլիոն ֆունտով գնում էին Նիկ Բարբիին, ապա նրանք 6 միլիոն ֆունտով բերում էին Ռոբեր Պիրեսին: Բացի այդ, նրանք անվճար ստացան Սոլ Քեմպբելին:
Նրանց խաղացողները դարձան գերաստղեր, իսկ մերոնք՝ պարզապես շատ լավ խաղացողներ», ասել է Քարագերը:
Նմանատիպ նյութեր
11351 դիտում
19:28 22-06-2015
Այն, ինչ սիրում էինք անել 2000-ականներին և ինչն այսօր ծիծաղելի է թվում. ֆոտոշարք
Այս բաժնից
3961 դիտում
23:34 18-04-2024
Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
898 դիտում
22:06 16-04-2024
19 հայ բռնցքամարտիկներ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
862 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը