2422 դիտում
10:37 24-03-2020
Պարոնյանի անվան թատրոնը 3 նոր բեմադրություն է նախապատրաստում․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հուրախություն թատերասերների` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը նույնպես միացավ «Մնա տանը» նախաձեռնությանը` առաջարկելով երեկոներն անցկացնել թատրոնի «ֆեյսբուքյան» հարթակում և ներկայացումները դիտել առցանց տարբերակով: Երեկ, օրինակ, ցուցադրվում էր «Ատամնաբույժն արևելյան» բեմադրությունը: Ուշադիր հետևեք թատրոնի էջին, քանի որ վաղը ցուցադրվելու է Էդուարդո դե Ֆիլիպոյի «Գողը դրախտում» գործը: Մարտի 27-ին էլ առիթ կունենանք դիտելու «Պարոն Բաբիկը և ուրիշները» ներկայացումը:
Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հայաստանյան մյուս թատրոններից առաջին հերթին տարբերվում է իր ժանրային առանձնահատկությամբ, ներկայացումների ոճով և տեսակով: Թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը շեշտում է` Երաժշտական կոմեդիայի ժանրը առանձնանում է իր սինթետիկությամբ, որտեղ միաժամանակ ներառվում են կենդանի երաժշտությունը, երգը, պարը և բեմական շարժումը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1720 դիտում
19:13 13-10-2015
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում
3115 դիտում
19:37 18-03-2016
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը կնշի իր հիմնադրման 75-ամյակը
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»