3850 դիտում
10:53 20-03-2020
Լեհական աղբամանների համար Երևանի քաղաքապետարանը վճարել է 177 մլն դրամ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Երևանի քաղաքապետարանը ընթացիկ տարվա համար ձեռք է բերել թվով 2000 հատ կենցաղային թափոնների կոնտեյներներ։ Խոսքը մուգ կանաչ գույնի մեծ աղբամանների մասին է։ Ըստ այդ պաշտոնական փաստաթղթերի՝ դրանք, փաստորեն, արտադրվել են Լեհաստանում։ Մեզ հայտնի դարձավ նաև, որ մեկ աղբամանն արժեցել է 88 հազար 500 դրամ, իսկ ընդհանուր 2000 հատ աղբամանի համար վճարվել է 177 մլն դրամ։
Կենցաղային թափոնների կոնտեյներների ձեռքբերման համար քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Արտար Էկո Սերվիս» ընկերության հետ։ Ի դեպ, տեղեկացնենք, որ նախորդ տարվա ընթացքում ևս քաղաքապետարանը աղբամաններ էր ձեռք բերել Լեհաստանից»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
924 դիտում
17:40 29-07-2019
Աղբամանների փոխարինման գործընթացը Երևանի քաղաքապետարանը կսկսի Դավթաշեն վարչական շրջանից
5283 դիտում
14:42 04-02-2021
Կառավարությունը 5 մլն դրամ տրամադրեց ՀՀԿ-ին, 48 մլն դրամ՝ «Իմ քայլը» դաշինքին, 9 մլն՝ ԼՀԿ-ին, 4 մլն՝ ՀՅԴ-ին
Այս բաժնից
460 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
553 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»