211652_close_icon
views-count18396 դիտում article-date 09:17 20-03-2020

Մանե Գևորգյանը բացառում է, որ պոլիկլինիկաներում հիվանդանոցի ուղեգիր չտան. ահազանգի հետքով․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին «Փաստին» դիմում են քաղաքացիներ՝ դժգոհելով, որ պոլիկլինիկաներում հիվանդանոցների ուղեգրեր չեն տալիս, եթե նույնիսկ ցուցված է։ Խոսքը կորոնավիրուսի կասկածի մասին չէ, այլ ընթացիկ ուղեգրումների։ Տեղեկություն ենք ստացել, որ պոլիկլինիկաների ղեկավարներն այս առումով ներքին կարգադրություն են տվել բժիշկներին։ Հարցի հետ կապված մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին, որը նաև պարետատան մամուլի հետ կապերի պատասխանատուն է: Մեզ հետ զրույցում նա մասնավորապես նշեց. «Ես բացառում եմ, որ նման բան կարող է տեղի ունենալ, որովհետև պոլիկլինիկաների և հիվանդանոցների աշխատանքները կորոնավիրուսով չեն սկսվում և ավարտվում, նրանք շարունակում են իրենց բնականոն գործունեությունը: Եթե մեր քաղաքացիները ունեն կոնկրետ բողոքներ, կարող են դիմել առողջապահության նախարարություն: Միևնույն ժամանակ ես էլի եմ ուզում կրկնել՝ բացառում եմ, որ նման բան կարող է տեղի ունեցած լինել»,- ասաց Գևորգյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր