9121 դիտում
13:23 19-03-2020
Երևանի քաղաքապետարանը հաջորդ շաբաթ կհայտարարի 100 նոր ավտոբուս ձեռք բերելու մրցույթ
Երևանի քաղաքապետարանը հաջորդ շաբաթ մրցույթ կհայտարարի 100 նոր ավտոբուսի գնման վերաբերյալ։
«[url=https://armenpress.am/arm/news/1009211.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը՝ պատասխանելով Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի այն հարցին, թե ինչո՞ւ չի կատարվել այն խոստումը, ըստ որի մինչև 2020 թվականի փետրվարի վերջը պետք է ձեռք բերվեր 100 նոր ավտուբուս։
«Պետք է մրցույթ հայտարարվեր, ինչը չի արվել։ Գնումը դեռ արված չէ, և դրա կապակցությամբ քաղաքապետարանը որևէ տեսակետ չի ներկայացրել, որևէ պարզաբանում չի տվել»,- նշեց Խաժակյանը և փոխքաղաքապետին խնդրեց ներկայացնել տրանսպորտային համակարգի ներդրման գործընթացի վերաբերյալ որոշ մանրամասներ։
Փոխքաղաքապետն ընդգծեց, որ մրցույթը չի հայտարարվել տեխնիկական հանգամանքներից ելնելով։
«Տեխնիկական պատճառներով մենք հնարավորություն չէինք ունեցել փորձագետներին հյուրընկալել Երևանում։ Մարտի 18-ին արդեն քննարկում ենք ունեցել մեր գործընկերների՝ մասնագետների հետ, ովքեր նայում են տեխնիկական բնութագիրը, և ըստ դրա հաջորդ շաբաթվա վերջին կհայտարարվի մրցույթ»,- ասաց Սարգսյանը։
Նմանատիպ նյութեր
1116 դիտում
15:39 17-06-2019
Երևանի քաղաքապետարանը վերելակների նոր խմբաքանակ ձեռք բերելու մրցույթ է հայտարարում
559 դիտում
21:06 02-04-2020
Քաղաքապետարանը 500 նոր վերելակ ձեռք բերելու մրցույթ է հայտարարում
1759 դիտում
19:06 17-12-2015
«Բավարիան» Անչելոտիի հետ 3-ամյա պայմանագիր կնքելու մասին կհայտարարի հաջորդ շաբաթ
Այս բաժնից
379 դիտում
11:28 04-05-2024
Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. CIVILNET
343 դիտում
11:16 04-05-2024
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
337 դիտում
10:52 04-05-2024
Արմեն Աշոտյանը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ փաստաբան