211652_close_icon
views-count5304 դիտում article-date 11:00 18-03-2020

ՀՀ 3 մարզերում հոսանքի երկարատև անջատումներ կլինեն. ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Վաղարշյան փ. 24/1-24/3 շենքերը, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնքի Շահումյան, Սպանդարյան փողոցները, Կալեր և Բոլոր Հողեր թաղամասերը, Ծիրանանոց թաղամասը մասնակի, 11։00-17։00 Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի 58 շենքը, Ներքին Պտղնի գյուղը մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 11։00-12։30 Գավառ քաղաքի Ազատության փողոցը մասնակի, նախկին սովխոզի թաղը, Գրիգոր Լուսավորիչ, Մայիսյան և Հերոս քաղաք Նովրոսիսկ փողոցները, Գավառի նոտարական գրասենյակը, Զբաղվածության կենտրոնը, «Յունիբանկ» ՓԲ ընկերությունը, Գավառի սոցիալական կենտրոնը, Գավառի ՊԵԿ-ը, «Վանուշ Բազիկյան» ԱՁ-ն, «ՍԵՖ Ինտերնեյշնլ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն ՍՊ ընկերությունը, Գավառի գյուղատնտեսական քոլեջը։ 13։30-15։00 Նորատուս համայնքն ամբողջությամբ, Սևան-Գավառ մայրուղու բաժանորդները, Նորատուսի «Յուքոմ» և «Վիվասել-ՄՏՍ» ընկերությունների բջջային կապի օպերատորները, Նորատուսի գյուղապետարանը, Նորատուսի բուժամբուլատորիան, «Վ․Գրիգորյան» ԱՁ-ն, «Անլիսե», «Ատոմաշեն», «Անդ-Մարիամ» ՍՊ ընկերությունները, Շիրակի մարզում՝ 10:00-16:00 Անիի տարածաշրջանի Մարալիկ քաղաքի Հ.Շահինյան փողոցը: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Նմանատիպ նյութեր