211652_close_icon
views-count53600 դիտում article-date 00:18 18-03-2020

Չարենցավան քաղաքում գործող «Գինաց» ռեստորանի սեփականատիրոջ ազգականները ծեծի են ենթարկել մի բնակչի՝ ֆեյսբուքյան գրառման պատճառով

[color=#EF2929]Shamshyan.com[/color] է ահազանգել Չարենցավան քաղաքի բնակիչ Տ, Ծ-ն ու հայտնել, որ այսօր ֆեյսբուքյան սոցցանցի իր էջում հայտնել է, որ Չարենցավան քաղաքի «Գինաց» ռեստորանում տոնական խնջույք է իրականացվում, ու բնակիչներին կոչ է արել չմասնակցել խնջույքներին, որից հետո ռեստորանի տերերը կապ են հաստատել իր հետ, հանդիպել ու ծեծի ենթարկել իրեն: [color=#EF2929]Shamshyan.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացին ասաց. «Գրառումիցս հետո 2 հոգի զանգում գրում էին, որ խոսալու բան կա: Տեղ պայմանավորվեցինք, եկան խոսելու, ասում էին, որ իրենց ռեստորանն է ու պահանջում էին ջնջել գրառումը, ես ասեցի, որ չեմ կարող ջնջել, քանի որ ողջ քաղաքն արդեն կարդացել է: Հետո էլ ասին՝ բա որ մեզ վիրավորեն, ես էլ ասեցի՝ որ վիրավորեն, կջնջեմ վիրավորական մեկնաբանությունները, եթե դա է խնդիրը: Խոսացինք, վերջացրեցինք, թեքվեցին, որ գնան, միանգամից շրջվեցին, հարձակվեցին, խփեցին, հետո նստեցին իրենց Opel մակնիշի ավտոմեքենան ու փախան»,-պատմեց քաղաքացին, նշելով, որ կատարվածի մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: Ծեծի ենթարկված քաղաքացին ավելի ուշ պարզել է, որ իրեն ծեծի ենթարկողներն իրականում «Գինաց» ռեստորանի սեփականատիրոջ բարեկամներն են: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր