30650 դիտում
14:46 16-03-2020
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը մարտի 16-ից կդադարեցնի «Էջմիածին» և «Մեծամոր» մասնաճյուղերի աշխատանքը
Նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մարտի 16-ից ժամանակավորապես կդադարեցնի «Էջմիածին» և «Մեծամոր» մասնաճյուղերի աշխատանքը: Այս մասին տեղեկացանք ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի «Ֆեյսբուք»-ի էջից։
«Նշված մասնաճյուղերի վերաբացման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք:
Կարևորելով մեր հաճախորդների և աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունը, կրկին հորդորում ենք օգտվել բանկի հեռահար ծառայություններից և գործարքներն իրականացնել՝ բանկի բջջային հավելվածի միջոցով, 24/7 ռեժիմով գործող կանխիկի ընդունման տերմինալների և բանկոմատների միջոցով: Տերմինալների հասցեները կարող եք գտնել հետևյալ հղմամբ՝ https://www.acba.am/uploaded/ACBA-24-7.pdf։
Կարող եք օգտվել նաև մեր գործընկեր կազմակերպությունների հեռահար ծառայություններից, մասնավորապես՝ TelCell, EasyPay, Mobidram և idram վճարային տերմինալներից:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել բանկի շուրջօրյա գործող հեռախոսահամարներին՝ 010 31 88 88 կամ 010 31 99 99»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ նյութեր
2173 դիտում
08:38 24-04-2014
Տիգրան Սարգսյանին առաջարկել են գլխավորել «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկը․ Ժողովուրդ
7249 դիտում
08:58 25-04-2014
«Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի նոր գլխավոր գործադիր տնօրենի անունը հայտնի է․ Հրապարակ
2059 դիտում
20:40 09-03-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրենին
Այս բաժնից
469 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
607 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1069 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը