«Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի նոր գլխավոր գործադիր տնօրենի անունը հայտնի է․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Չորեքշաբթի օրը տեղի է ունեցել «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի բաժնետերերի ընդհանուր ժողով՝ բանկի Դավթաշենի մասնաճյուղում։
Հիշեցնենք, որ «Ակբա»-ն ֆրանսիական բաժնեմասով հայկական բանկ է, և ընդհանուր ժողովին մասնակցել են նաև ֆրանսիացի բաժնետերերը։ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանի մահից հետո ժ/պ-ն Գիշյանի տեղակալ Նիկոլայ Հովհաննիսյանն էր։ Բաժնետերերի ժողովը բանկի գլխավոր գործադիր տնօրեն է նշանակել Հակոբ Անդրիասյանին, որը նախկին տնօրենի չորս տեղակալներից մեկն էր»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։