2176 դիտում
08:38 24-04-2014
Տիգրան Սարգսյանին առաջարկել են գլխավորել «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկը․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին այժմ էլ առաջարկել են գլխավորել «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկը։ Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Տ. Սարգսյանը 10 տարի ղեկավարել է ՀՀ ԿԲ-ն և հայկական բանկային համակարգի հիմնադիրներից է համարվում։
Մեզ հաջողվեց պարզել նաև, որ Տիգրան Սարգսյանը օրերս հանդիպել է բանկի ֆրանսիական ղեկավարության հետ, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել, քանի որ աշխատանքի մի շարք այլ առաջարկներ ունի։ Տ. Սարգսյանը չի ցանկանում երկրից հեռանալ(ըստ լուրերի՝ Տ. Սարգսյանին առաջարկել են նաև Բելգիայում, ՌԴ-ում կամ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան դառնալ), ինչի պատճառով էլ սպասում է լավագույն տարբերակին»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
30650 դիտում
14:46 16-03-2020
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը մարտի 16-ից կդադարեցնի «Էջմիածին» և «Մեծամոր» մասնաճյուղերի աշխատանքը
7249 դիտում
08:58 25-04-2014
«Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի նոր գլխավոր գործադիր տնօրենի անունը հայտնի է․ Հրապարակ
2059 դիտում
20:40 09-03-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրենին
Այս բաժնից
1879 դիտում
15:37 05-01-2025
2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ. Դավիթ Խուդաթյան
4879 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են