211652_close_icon

Շուտով՝ արդեն սեպտեմբերի մեջ, գոնե 1-2 տասնյակ ավիաընկերություններ կվերսկսեն կանոնավոր չվերթները դեպի ՀՀ. վարչապետ

views-count11130 դիտում article-date 12:55 10-09-2020
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնողների խնդրին, նկատեց, որ մեր շատ հայրենակիցներ արդեն շատ վաղուց մեկնում են արտագնա աշխատանքի, հատկապես ՌԴ և պարբերաբար այս թեման բարձրանում է: «Պետք է արձանագրել հետևյալը, որ սա ճգնաժամ է, համաճարակային իրավիճակ է և երբեմն այնպիսի տպավորություն է ստացվում, թե միայն Հայաստանում է այսպիսի իրավիճակ, բայց այդպես չէ: Այսօր ԱՊՀ երկրների միջև շրջանառությունն ընդհանրապես փակ է, դեպի Ռուսաստան և Ռուսաստանից և իրար մեջ: Եթե ընդհանրապես խոսենք ՌԴ-ի մասին, գրեթե բոլոր երկրների հետ փակ է շրջանառությունը կամ կան որոշ բացառություններ»,- ասաց նա: Վարչապետն ասաց, որ հիմա համաճարակային իրավիճակը հնարավորություն է տալիս, որ ԵԱՏՄ շրջանակներում քննարկման առարկա դարձնենք այս հարցը և փորձենք հասկանալ, թե ինչպես ենք դուրս գալու այս իրավիճակից: Նա հայտնեց, որ արդեն նման քննարկում նախաձեռնել են ԵԱՏՄ ֆորմատով: «Հաջորդ հարցը, որը կարևոր է մեզ համար, ուղևորափոխադրումների և սահմանների բացումն է: Մենք պլանավորում ենք, որ մի քանի օրից, ինչքան հասկացա Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտեր է հավաքում, թե որ ավիաընկերություններն են, որոնք պատրաստվում են կանոնավոր չվերթները դեպի Հայաստան վերականգնել և ինչքան հասկանում եմ, շատ շուտով՝ արդեն սեպտեմբերի մեջ, գոնե մեկ-երկու տասնյակ ավիաընկերություններ կվերսկսեն կանոնավոր չվերթները դեպի ՀՀ»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ փոփոխություններ են իրականացնել կարանտինային ռեժիմի հետ կապված և արտերկրից ժամանած քաղաքացիները, ովքեր չեն ուզում կարանտինում մնալ 14 օր, նրանք կարող են տեղում հանձնել թեստ և մեկ օրվա ընթացքում նրանց պատասխանները կլինեն և եթե լինի բացասական, մարդը կարող է կարանտին չանցնել:

Նմանատիպ նյութեր