Թատրոնները, համերգասրահները, նաև թանգարաններն ու գրադարանները փակ կլինեն. Արայիկ Հարությունյան
                        Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ առնվազն մինչեւ մարտի 23-ը փակ կլինեն նաեւ ՀՀ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատերական եւ համերգային կազմակերպությունները՝ թատրոնները, համերգասրահները, ինչպես նաեւ թանգարանները եւ գրադարանները։ 
Այս մասին Facebook-ի իր [url=https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158100295268501]էջում[/url] գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Հետագա կանխարգելիչ միջոցառումների եւ կազմակերպությունների գործունեության վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ»,-ընդգծել է նա:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

