211652_close_icon
views-count10079 դիտում article-date 22:49 04-10-2016

Ալավերդիում մեկնարկեց «Թատերական Լոռի» 23-րդ փառատոնը. այս տարի ներկայացումներով հանդես կգան նաև Վրաստանի, Ռուսաստանի և Ճապոնիայի թատրոնները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում մեկնարկեց «Թատերական Լոռի» 23-րդ փառատոնը: Արդեն 2 տարի է՝ փառատոնը դարձել է միջազգային: Այս տարի Ալավերդի, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներին միացել է նաև Նոյեմբերյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փառատոնը կտևի մինչև հոկտեմբերի 13-ը, որի ընթացքում նշված քաղաքներում տեղի կունենա 25 ներկայացում: Այս տարի ներկայացումներով հանդես կգան նաև Վրաստանի, Ռուսաստանի և Ճապոնիայի թատրոնները: Փառատոնի բացման արարողությանը ներկա էին Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանը, Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, պատվավոր ժյուրիի անդամներ՝ Հայկազ Երանոսյանի նախագահությամբ, դերասաններ, ինչպես նաև թատերասեր ալավերդցիներ: Այսօր փառատոնը մեկնարկեց Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի «Ցեղի ֆիզիոլոգիա» ներկայացմամբ: Այս տարի «Թատերական Լոռի» 23-րդ փառատոնը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր