2030 դիտում
15:47 14-03-2020
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2204-ի. նախագահ Թրամփը արտակարգ դրություն է հայտարարել
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2204-ի, մահացել է 49 մարդ: Այս մասին հայտնում է Tass գործակալությունը՝ հղում անելով CNN-ին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրում արտակարգ դրություն է հայտարարել նոր տիպի կորոնավիրուսի պատճառով:
Հիշեցնենք, որ CՕVID-2019 հարուցիչի առաջացրած թոքաբորբի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Չինաստանի Ուհան քաղաքում, որի բնակչությունը 12 մլն է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա (համավարակ): Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 145 հազարի սահմանը: Վիրուսից մահացել է ավելի քան 5 հազար մարդ:
Նմանատիպ նյութեր
24041 դիտում
11:58 23-02-2020
Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մոտ 77 հազարի, զոհերի թիվը գերազանցել է 2400-ը
16909 դիտում
14:07 29-07-2018
Թրամփը արտակարգ դրության դրություն է հայտարարել Կալիֆորնիայում
620 դիտում
15:09 11-06-2015
Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 122-ի
Այս բաժնից
778 դիտում
18:43 21-04-2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել