211652_close_icon
views-count2773 դիտում article-date 19:49 12-03-2020

Մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկությունը հետաձգվել է

Այս օրերին Թբիլիսիում տեղացի մարմնամարզիկների հետ համատեղ ուսումնամարզական հավաքն է շարունակում Հայաստանի սպորտային մարմնամարզության կանանց և տղամարդկանց ընդհանուր պատվիրակությունը: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։ Երևան վերադառնալուց անմիջապես հետո մեր առաջատարներից Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը և Արթուր Ավետիսյանը պետք է մեկնեին Դոհա՝ մասնակցելու մարտի 18-22-ին անցկացվող Աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին: Բայց մրցաշարը կորոնավիրուսի համաճարակի պատճառով տեղի չի ունենա: Մարզաձևի միջազգային ֆեդերացիան նախատեսել է նշած մրցաշարն անցկացնել հունիսի 3-6-ը` կրկին Դոհայում:

Նմանատիպ նյութեր