Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ գտնվող հին թղթադրամներն աստիճանաբար կփոխարինի նոր, չօգտագործված թղթադրամներով
ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի քաղաքացիներ
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ գտնվող հին (օգտագործված) թղթադրամներն աստիճանաբար կփոխարինի նոր (չօգտագործված) թղթադրամներով։
Միաժամանակ հորդորում ենք հնարավորինս օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից»։