Նոր կորոնավիրուսով վարակված 3 անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը մեկուսացված է, հայտնաբերվել է 57 անձ. Արսեն Թորոսյան
Երեկ հաստատված նոր կորոնավիրուսով 3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված եւ մեկուսացված է։ Այս մասին ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1167339270119003]էջում[/url] գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Երեկ հաստատված նոր կորոնավիրուսով 3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված եւ մեկուսացված է։
Մեկուսացված են թվով 57 անձ»,- գրել է նախարարը։
Նշենք, որ ավելի վաղ Հայաստանում հայտնաբերվել էր կորոնավիրուսի մեկ դեպք։ Այսպիսով՝ վարակվածների ընդհանուր թիվը 4 է։