11914 դիտում
13:52 08-11-2014
Նոր մանրամասներ՝ երեկ Երևանում ձերբակալված ոստիկանության մայորի և փոխգնդապետի գործից
Երեկ՝ նոյեմբերի 7-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ ոստիկանության ներքին անվտանգության վարչության աշխատակիցները ձերբակալել են ոստիկանության մայոր Ալիկ Հարությունյանին և ոստիկանության փոխգնդապետ Հասմիկ Խաչատրյանին:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Ա. Հարությունյանն աշխատում է ոստիկանության Մաշտոցի բաժնում`համայնքային ոստիկան, կոչումով ոստիկանության մայոր է, իսկ Հ. Խաչատրյանը կոչումով ոստիկանության փոխգնդապետ է և աշխատում է ոստիիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ:
ՀՀ Ոստիկանությունը դրա հետ կապված հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Նոյեմբերի 6-ին մի քաղաքացի է դիմել ոստիկանության ներքին անվտանգության վարչություն և հայտնել, որ փաստացի հաշվառման նպատակով բնակության հանգամանքը հաստատող տեղեկություն անձնագրային բաժանմունք ներկայացնելու համար ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ա. Հարությունյանն, օրեր առաջ, իրենից պահանջել է 600 ԱՄՆ դոլար կաշառք:
Սակարկելուց հետո թիվը նվազել է 50 դոլարով: Նոյեմբերի 5-ին քաղաքացին Հարությունյանին արդեն տվել է 200 դոլար և 50 հազար դրամ, ինչից հետո պայմանավորվել են մնացած 200 դոլարը հանձնել նոյեմբերի 7-ին:
Ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, նոյեմբերի 7-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում, 80 հազար դրամ կաշառք վերցնելու պահին բռնվել են համայնքային ոստիկանության ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Ա. Հարությունյանը և նույն բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Հ. Խաչատրյանը:
Երկուսի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»