211652_close_icon
views-count1266 դիտում article-date 19:20 10-03-2020

Սպանդանոցները պետք է ունենան որակյալ մասնագետներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ սկսվելու են սպանդանոցների 100 անասնաբույժ-փորձագետների համար նախատեսված վերապատրաստման դասընթացներ՝ ապահովելու համար տվյալ մասնագետի գիտելիքների ու հմտությունների համապատասխան մակարդակը: Ուսուցումները կիրականացվեն «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության աջակցությամբ: Անասնաբուժասանիտարական փորձաքննություն անցկացնող անասնաբույժ-մասնագետների վերապատրստման ընթացակարգերի մշակման աշխատանքային խմբի վերջին երկու օրերի քննարկումների նպատակն էր հստակեցնել քայլերը, սահմանել աշխատանքի շրջանակները, մանրամասնել, թե ելակետային ինչ գիտելիքներ ու հմտություններ են պետք է ունենա սպանդանոցի անասնաբույժ-փորձագետը: Ներկայացնելով առկա խնդիրներն այս որորտում՝ ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Արթուր Շատվորյանը նշել է, որ իրենց նպատակն է սահմանել դասընթացների պահանջները, որակավորման չափանիշներն ու այն գործառույթները, որոնք անհրաժեշտ են սպանդանոցային մորթը ճիշտ կազմակերպելու համար: Խմբի քննարկումներին մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը: Գեորգի Ավետիսյանը հորդորել է խնդրին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ, քանի որ անասնաբույժ-մասնագետի գործողություններից ու պրոֆեսիոնալիզմից է կախված լինելու մեր երկրի բնակչության առողջությունը: Տիգրան Գաբրիելյանը տեղեկացրել է, որ էկոնոմիկայի նախարարությունը մշակելու է անասնաբույժների լիցենզավորման ծրագիր, որը կխթանի ոլորտը, իսկ այս վերապատրաստման դասընթացները անսանաբույժների համար բավարար գիտելիքներ ստանալու և որակավորման պակասը լրացնելու լավ առիթ կարող է լինել: Քննարկումների ընթացքում վեր են հանվել դասընթացները կազմակերպելու խնդրահարույց կետերը և դրանց հնարավոր լուծումները, Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ փորձագետ Ծովինար Մելքոմ Մելքոմյանը ներկայացրել է հնարավոր հերթական քայլերի ընդհանուր նկարագիրն ու ընթացակարգերը: Աշխատանքային խումբը, որում ընդգրկված են ներկայացուցիչներ Տեսչական մարմնից, ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ից, Առողջապահության նախարարությունից, Հայաստանի ազգային ագրարային համալսարանից, անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպություններից, ինչպես նաև համայնքներն ու սպանդանոցները սպասարկող անասնաբույժներ, որոշել է դասընթացների ժամանակացույցը կազմել այնպես, որ հուլիսի 1-ին, երբ կմեկնարկի սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը, գործող բոլոր սպանդանոցներն ունենան որակյալ ու հմուտ անասնաբույժ-փորձագետներ: http://snund.am/%d5%bd%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b6%d5%b8%d6%81%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%ba%d5%a5%d5%bf%d6%84-%d5%a7-%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%b6%d5%a1%d5%b6-%d5%b8%d6%80%d5%a1%d5%af%d5%b5%d5%a1%d5%ac/ [b]Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր