2033 դիտում
17:44 10-03-2020
ԱԻՆ-ում քննարկել են ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկումն ապահովող ճանապարհային քարտեզը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արտակարգ իրավիճակների նախարարին առընթեր հասարակական խորհրդի արտահերթ նիստ է գումարվել մարտի 10-ին ՝ քննարկելու ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումների ճանապարհային քարտեզը, որի շուրջ ԱԻ նախարարությունը ներկայացրել է առաջարկներ:
Ողջունելով խորհրդի անդամներին, նախարար Ցոլակյանը կարևորեց Եվրամիության և Եվրամիության երկրների հետ Հայաստանի փոխգործակցությունը, նշելով, որ վերջիններս ունեն պատկառելի փորձ, գիտական մեծ ներուժ և կարող են փորձի փոխանակմամբ էականորեն օժանդակել մեր երկրին:
Առաջարկվում է Հայաստանի գործողությունները նույնականացնել Եվրամիության հետ, որն ունի հաստատված ընթացակարգեր: ԱԻ նախարարության ներկայացուցիչները ներկայացրեցին ճանապարհային քարտեզի էությունը, նախարարության առաջարկները և ծավալվեց ակտիվ քննարկում:
Նախարար Ցոլակյանի համոզմամբ՝ հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև առանձին փորձագետներ կարող են ներգրավվել այս աշխատանքներում և իրենց խորհուրդներով, առաջարկներով, բարելավել կատարվող աշխատանքի որակը: Հանդիպման վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց տասնօրյա ժամկետում ներկայացնել և շրջանառել խորհրդի անդամների առաջարկները, որոնց հիման վրա ձևավորվելիք ամբողջական փաստաթուղթը կներկայացվի ՀՀ կառավարություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1555 դիտում
16:03 10-03-2021
Կայացել է ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 20-րդ նիստը
Այս բաժնից
769 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1102 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին
1618 դիտում
19:36 09-01-2025
ՀՀ-ն պարտավորվում է Պետրոսյանին վճարել 50․000 եվրո․ ՄԻԵԴ-ի որոշում