1540 դիտում
16:03 10-03-2021
Կայացել է ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 20-րդ նիստը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ մարտի 10-ին կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական՝ 20-րդ նիստը:
Այս մասին տեղեկացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը:
Նիստի սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է միջգերատեսչական հանձնաժողովի բոլոր անդամներին Համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի և դրա ուժի մեջ մտնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում կհաստատվի նաև ճանապարհային քարտեզի երկրորդ հատվածը, որը ներառում է այս տարվա մարտի 1-ից ուժի մեջ մտած դրույթների վերաբերյալ միջոցառումներ:
Օրակարգի շրջանակներում նիստի ընթացքում Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը ներկայացրել է Համաձայնագրի «Առևտուր և առևտրին առնչվող հարցեր» 6-րդ մասով նախատեսված տնտեսական համագործակցության վերաբերյալ զեկույցը: Զեկույցը ներառում էր այդ մասին բոլոր 12 գլուխներից յուրաքանչյուրի (Ապրանքների առևտուրը, մաքսային ոլորտը, Առևտրի տեխնիկական խոչընդոտները, Սանիտարական և բուսասանիտարական միջոցառումները, Ծառայությունների առևտուրը, հիմնադրումը և էլեկտրոնային առևտուրը, Ընթացիկ վճարումները և կապիտալի տեղաշարժը, Մտավոր սեփականությունը, Պետական գնումներ, Առևտուրը և կայուն զարգացումը, Մրցակցություն, Պետական ձեռնարկությունները և Թափանցիկությունը) կիրարկման ընթացքը:
Այնուհետև զեկույցով է հանդես եկել Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, ով ներկայացրել է Արդարադատության նախարարության համակարգման ոլորտում գտնվող Ճանապարհային քարտեզով նախատեսված 2020 և 2021 թվականների միջոցառումների կարգավիճակն ու իրականացման ընթացքը:
Նիստի մասնակիցները մտքեր փոխանակեցին ներկայացված զեկույցների վերաբերյալ, որից հետո զեկուցողները պատասխանեցին նիստի ներկա միջգերատեսչական հանձնաժողովի անդամ հանդիսացող Ազգային ժողովի պատգամավորների հարցերին:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
613 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
493 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
313 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը