2586 դիտում
18:27 30-08-2018
Կայացել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը
Այսօր կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Ինրօես տեղեկացրին ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովից, փոխվարչապետը նիստի բացման խոսքում նշել է, որ համաձայնագրի կիրարկման արդյունքում բոլոր ոլորտներում կիրականացվեն մեծ նշանակություն ունեցող բարեփոխումներ և մաղթել էհանձնաժողովին ակտիվ ուարգասաբեր աշխատանք: Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել շահագրգիռ մարմինների կողմից նախապատրաստական փուլում տարվող աշխատանքները՝ հույս հայտնելով, որ մշակված նախնական փաստաթղթերը կօգնեն հանձնաժողովին պատշաճ կերպով կատարել իր առջև դրված խնդիրները:
Նիստի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը զեկուցել է ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքների ընթացքի և ժամանակացույցի նախագծի մասին, ինչից հետո հանձնաժողովի անդամները քննարկել և հաստատել են ճանապարհային քարտեզի մշակման հստակ ժամանակացույցը: Ըստ ժամանակացույցի՝ մինչև տարեվերջ իրավական ակտի տեսքով պետք է հաստատվի ԵՄ կողմի հետ համաձայնեցված համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումների ճանապարհային քարտեզը:
Այսօրվա նիստի օրակարգում էին ճանապարհային քարտեզում ներառվող շրջակա միջավայրին և կլիմայի փոփոխությանն առնչվողմիջոցառումները, որոնց վերաբերյալ զեկուցել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Զեկույցին հաջորդել է քննարկումը հարց ու պատասխան ձևաչափով: Այնուհետև քննարկվել են միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ հանձնաժողովի անդամների կողմից բարձրաձայնված առաջարկությունները և հետագա նիստերի ձևաչափերը
Նմանատիպ նյութեր
1537 դիտում
16:03 10-03-2021
Կայացել է ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 20-րդ նիստը
1982 դիտում
11:35 18-10-2018
ՀՀ-ԵՄ համաձայնագրի միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է գումարվել
Այս բաժնից
955 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան