Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել
Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել, կարողանում է որոշակի բառեր արտասանել։ Այս մասին ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2304121656555729&id=100008737515586]էջում [/url]գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գեւորգ Դերձյանը:
«#ԹԱՐՄԱՑՈՒՄ 10.03.2020❗Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել, կարողանում է որոշակի բառեր արտասանել: Չնայած սրան վիճակը շարունակում է մնալ ծանր՝ վնասվածքները շատ են: Երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ:
Հիշեցնեմ, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»,- գրել է նա։